«Ինչո՞ւ պիտի մեկ միլիոն դոլարանոց տուն ունեցողը վճարի ավելի շատ, քան՝ 10 հատ 100 հազարանոց տուն ունեցողը». Հովիկ Աղազարյան
![]() 300 Չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ., 14:10 ԱԺ-ում այսօր Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ այստեղ սոցիալական անարդարություն կա։ «Եթե քաղաքացիներից ոմանք ունեն մեկ միլիոն դոլարանոց գույք, վաստակել են արդար քրտինքով: Բայց եթե իրենք հնարավորություն ունենան էդպիսի գույք ունենալ, պիտի հնարավորություն ունենան նաև շատ վճարել: Եթե մի քաղաքացի ունի մեկ միլիոն դոլարանոց առանձնատուն, մեկ ուրիշ քաղաքացի ունի 10 հատ 100 հազար դոլարանոց բնակարան, ինչի՞ պիտի մեկ միլիոնանոց առանձնատուն ունեցողը վճարի ավելի շատ գույքահարկ, քան՝ էն քաղաքացին, որ ունի 10 հատ»,- ասաց Աղազարյանը: Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հայտնեց, որ այս նախագծով քաղաքացիները շահելու են միայն: Նախագծով առաջարկվում է հարկման օբյեկտ համարվող հասարակական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար սահմանել 0.3 տոկոս դրույքաչափ, արտադրական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար՝ 0.25 տոկոս, ավտոտնակ հանդիսացող անշարժ գույքի համար՝ 0.2 տոկոս: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
