«Սա խայտառակություն է». Մանե Թանդիլյան
![]() 287 Չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ., 14:15 Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը գույքահարկի բարձրացման օրենքի նախագիծը որակեց «խայտառակություն»: «Հարգելի՛ գործընկերներ, սա խայտառակություն է: Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի բարձրացման օրինագիծ քննարկելը..., չգիտեմ, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, ո՞ր տնտեսական թիմի և ո՞ր տրամաբանության մեջ է սա տեղավորվում, ու ընդ որում, անել դա արտահերթ ռեժինով, որը նշանակում է հարցեր տալու հնարավորություն ընդհանրապես չունենալ. ընդամենը երկու րոպեանոց ելույթներ, իսկ ասելիքը շատ է: Սա անթույլատրելի է»,- հայտարարեց պատգամավորը: Նա հայտնեց, որ նախագծի վրա աշխատանքներ քիչ են տարվել և անգամ Երևանի քաղաքապետարանը չի հասցրել կարծիք հայտնել: «Պետք է սահմանվի չհարկվող շեմ՝ առնվազն 10 միլիոնանոց գույքի դեպքում: Միջին խավի դեպքում պետք է երկու անգամ նվազեցնեք տոկոսը, որպեսզի դա նրանց վրա ուղղակի ազդեցություն չունենա: Այն մարդիկ, ովքեր խոցելի խմբերում են, մենք չենք կարող թույլ տալ, որ մտնեն հարկման դաշտ ու կապ չունի բեռի ծավալը»,- ասաց Մանե Թանդիլյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
