«Ո՞վ է որոշել, որ նշված փոփոխությունը կիրառվում է Ալվինա Գյուլումյանի վրա». Ամրամ Մակինյան
![]() 255 Հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ., 23:25 Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիցուք, «սահմանադրական փոփոխությունները» վավեր են և վաղը մտնում են ուժի մեջ։ Նույնիսկ այդ դեպքում դրանց կիրառման հետևանքով առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք ենթակա են լուծման։ Բերեմ դրանցից միայն մեկ օրինակ։ Ո՞վ է որոշել, որ նշված փոփոխությունը կիրառվում է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա։ Արդարադատության նախարարն ասում է, որ սահմանադրական փոփոխությունները կիրառվում են Ալվինա Գյուլումյանի նկատմամբ, իսկ բազմաթիվ իրավաբաններ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պնդում են, որ ոչ։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ երբվանի՞ց Արդարադության նախարարի կողմից Սահմանադրության բանավոր մեկնաբանումը բավարար է դատավորի լիազորությունը դադարեցնելու համար։ Հայաստանի Հանրապետությունում կա միայն մի պետական մարմին, ով օժտված է Սահմանադրությանը պարտադիր ուժ ունեցող մեկնաբանություններ տալու իրավունքով, և դա Սահմանադրական դատարանն է։ Հետևաբար, քանի դեռ Սահմանադրական դատարանն այս հարցին չի անդրադարձել, բոլոր այն կարծիքները, որ տիկին Գյուլումյանի լիազորությունները դադարել են, որևէ իրավական հետևանք չեն կարող ունենալ»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
