«Ես, միևնույն է, գնալու եմ Փարիզ և Café de la Paix-ում սուրճ եմ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 420 Ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ., 13:10 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես, միևնույն է, գնալու եմ Փարիզ և Café de la Paix-ում սուրճ եմ խմելու Մինչ իշխանությունը ջղայն հրովարտակներով որոշում է, թե ո՞ր քաղաքական ուժերին է թողնելու հաջորդ խորհրդարանի դռնից ներս, մինչ ողջ իրավապահ համակարգը լծված է մեր համախոհներին, ընկերներին, ծանոթներին տարբեր քաղմասերում և քրեական հետախուզության տարբեր բաժիններում ամենաանհեթեթագույն հարցերն ուղղելով, օրինակ՝ Կաննի կինոփառատոնի մասնակից և հաղթող ծանոթիս ուղղել են հնարավոր հարցերից ամենաապուշագույնը՝ դուք ԲՀԿ քարոզարշավի ժամանակ Նաիրա Զոհրաբյանի ցուցումով պլակատ բռնե՞լ եք, թե՝ ոչ, մինչ բարձրագույն իշխանության հանձնարարությամբ տարբեր տրամաչափի նախարարներ, պատգամավորներ և նրանց հավասարեցված անձիք որոշում են մեր ինտելեկտի գործակիցը և այդ խիստ ինտելեկտուալ դեբատին ակտիվորեն ներգրավվում են նաև Գյումրի-Երևան քայլարշավի այն պաշտոնյաները, ում IQ չի ձգում անգամ նվազագույն 20 գործակցի շեմը, ԵՄ-ն կայացնում է որոշում հուլիսի 1-ից բացել օդային սահմանը և, բնականաբար, կազմում է սև երկրների ցուցակ, որոնց համար ԵՄ օդային սահմանը մնալու է փակ։ Հ.Գ. Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով 759 վարակի և մահվան 13 դեպք։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
