«Ես կպայքարեմ իմ իրավունքների համար». Ալվինա Գյուլումյան
![]() 422 Ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ., 14:30 Ինչպես հայտնել էինք՝ ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանն այսօր ստանձնել է ՍԴ նախագահի ԺՊ-ի լիազորությունները, քանի որ, ըստ ՍԴ մամուլի ծառայության, Հրայր Թովմասյանն արձակուրդ է գնացել: Տեղեկացնենք, սակայն, որ ըստ Սահամանադրության՝ ուժի մեջ մտած փոփոխությունների, Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ/դատավոր չեն։ Այս առնչությամբ լրագրողների հետ ճեպազրույցում Ա․ Գյուլումյանն ասաց. «Սահմանադրության նորմերից անմիջական գործող են համարվում միայն մարդու իրավունքների վերաբերյալ նորմերը, մնացած նորմերը գործում են օրենսդրական համապատասխան ամրապնդում ստանալուց հետո»,- ասաց Գյուլումյանը: Նա հայտնեց, որ պատկան մարմիններից ակնկալում են համապատասխան ձևակերպված փաստաթուղթ, որը կվերաբերի այն անդամ/դատավորներին, որոնց լիազորությունները նոր փոփոխություններով դադարեցվում են. «ՍԴ շենքից հեռանալ-չհեռանալը ես խնդիր չեմ համարում, վերջին երեք ամիսներին մենք շենքում երևացել ենք դեպքից դեպք: Ինչ վերաբերում է պաշտոնին, աշխատանքի գալ-գնալուն և այլն, սա դատարան է, կոլեգիալ մարմին, և բնականաբար, եթե կգտնեն, որ ես այստեղ պետք է չլինեմ և նույնիսկ դատարանն էլ ինձ թույլ չի տա, որ ես նիստերին մասնակցեմ, չեմ պատրաստվում դա ուժով անել, ես ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար»,- ասաց նա: Գյուլումյանը չմեկնաբանեց ԲՀԿ-ի՝ ՍԴ-ին ուղղված դիմում-միջնորդությունը: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
