«Գույքահարկի բարձրացումը դրդելու է շատերին վաճառել այդ գույքը»․ Արա Պապյան
![]() 242 Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 14:00 Դիվանագետ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իհարկե Հայաստանում գույքահարկը ցածր է: Բայց պետք է հաշվարկել բարձրացման բոլոր հետևանքները, որն իմ կարծիքով չի արված: Օրինակ, այսօր Հայաստանից դուրս մեծաթիվ հայաստանցիներ են ապրում, որ Հայաստանում պահպանում են իրենց անշարժ գույքը: Սրա շնորհիվ նրանք կամ նրանց մոտիկները ամեն տարի գալիս են Հայաստան, մի երկու ամիս ապրում են: Բնական է նման մարդիկ ծախսեր են անում մեր երկրի ներսում, որն էլ մեծացնում է երկրի բյուջեի եկամտային մասը: Բացի այդ դա նրանց ու նրանց զավակների մի օր վերջնական վերադարձի հույսն է վառ պահում: Գույքահարկի բարձրացումը դրդելու է շատերին վաճառել այդ գույքը, որն էլ բերելու է նրան, որ մի զգալի թիվ հայաստանցի տարեկան քիչ է գալու Հայաստան: Սա ունենալու է տնտեսական հետևանքներ: Բայց ամենից սոսկալին Հայաստանի հետ նրանց ևս մի կապող լարի կտրվելն է լինելու»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
