«Տղաներ և աղջիկներ, դուք հիմա՞ր եք». Արուսյակ Ջուլհակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերժվածների խմբակը հիմա էլ իր ողջ մեդիառեսուրսով ու տառավճարով աշխատող գրչակներով հարձակվել է Նախագահ Արմեն Սարգսյանի վրա։ Հանգիստ չեն գտնում էն մտքից, որ նախագահի պաշտոնում ընտրել են մեկին, որն իրենց շահերը սպասարկելու փոխարեն, իրենց անհասկանալի պատճառներով, ծառայում է ժողովրդին։ Պատկերացնո՞ւմ եք։ Ոչ ավել, ոչ պակաս՝ ժողովրդին։ Ո՞վ էր նման բան տեսել «ցարի» տարիներին։ Մեղա-մեղա՜։
Թե բա՝ որտե՞ղ եք տեսել, որ նախագահը ստորագրի իր լիազորությունները սահմանափակող օրենքը։
Տղաներ և աղջիկներ, դուք հիմա՞ր եք, թե՞ ձեզ վճարում են ձեզ հիմարի տեղ դնելու համար։ Ախր նախագահի լիազորությունները դուք եք սահմանափակել ձեր երկնած, ապա ընտրակեղծիքներով մի կերպ անցկացրած սահմանդրական փոփոխություններով 2015-ին, քանի որ ձեր քաղաքական հայրն այլևս վարչապետի աթոռն էր զբաղեցնելու (իր իսկ հաշվարկներով՝ ցմահ), և նախագահի լիազորություններն իրեն քիչ էին հետաքրքրում։ Ավելի ճիշտ հետաքրքրում էին «որքան քիչ, այնքան լավ» տրամաբանության շրջանակներում։ Հետո էլ վերցրել ու ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՕՐԵՆՔՈՎ (Օրենք, որով պարտավոր է առաջնորդվել Ազգային ժողովը, բայց ոչ երբեք հանրապետության նախագահը) նախագահին տվել եք լիազորություն, որը չէիք նախատեսել ձեր «որքան քիչ, այնքան լավ» տրամաբանության շրջանակներում գրված Սահմանադրության մեջ։
Քաղաքացիության հարց եք բարձրացնում։ Հուսամ՝ չեք ակնարկում, որ Սահմանադրություն ու օրենք եք ձեր ձեռամբ ու սթափ գիտակցությամբ խախտել ժամանակին՝ ելնելով նեղ կուսակցական և անձնական շահերից։
Հասկանում եմ՝ դժվար եք համակերպվում նրա հետ, որ ձեր փնթի սխալներն արձանագրում ու ուղղում են ձեր կողմից այդքան ատելի «ոչ հարգելի տգետները», ինչպես սիրում եք նրանց կոչել ձեր շմայսապրոֆեսորական բարձունքից։ Բայց համակերպվեք, տգետը դուք եք։ Տգետ և մերժված։
Դժվար է կորցնել վերջին բաստիոնը, վերջին հենասյունը, վերջին դիրքապահին։ Բայց ոչ ոք չէր խոստացել, որ հեշտ է լինելու։ Համակերպվե՛ք»:

«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
6509:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
12701:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
12200:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
12500:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
12700:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
98Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
97Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
139Երեկ, 22:54