Հայտնաբերվել է իրավախախտման 1619 դեպք

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է. «ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 51149 արձանագրություն, իսկ հունիսի 27-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1619 դեպք։
Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»:

«Հասանք Փարիզ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1415:42
«Ամեն օր մի նոր ստորություն ու սրիկայություն են մտածում, որ մարդկանց ճնշեն»․ Գագիկ Եղիազարյան
3915:12
«Փոփոխություններ՝ համատիրություններում»․ Արմեն Գալջյան (տեսանյութ)
5814:54
«Փոշեկուլի ներկայացուցիչն ականատես չի եղել իրական աղբին, որը շարքից կհանի աղբոմոբիլը»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
7913:24
«Հ1-ի հայլուրյան Հայաստանը ծաղկող երկիր է, բայց երբ այն ավարտվում է, առճակատվում ես այլ իրականության»․ Վրույր Այվազյան (տեսանյութ)
7712:48
«Աջափնյակի մետրոյի ծրագրի համար ընկերությունների ցանկ կա, այդ թվում՝ ռուսական»․ Տիգրան Ավինյան
7812:42
Ավելի քան 100 մլն ռուբլի՝ շքեղ հարսանիքի համար (տեսանյութ)
16811:07
«Սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում»․ Լևոն Ազիզյան
8910:00