Ճշգրտվել են ՀՀ քաղաքացիների համար Ուկրաինա մուտք գործելու կանոնները
![]() 351 Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ., 23:00 Ուկրաինայի կառավարությունը որոշակի փոփոխություններ և ճշգրտումներ է մտցրել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ուկրաինա մուտքի և գտնվելու ժամանակավոր կարգում։ ՀՀ դեսպանության՝ հունիսի 15-ին հրապարակած՝ Ուկրաինա մուտք գործելու կանոնները մնում են ուժի մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։ 1. COVID-19-ի զգալի տարածվածություն ունեցող պետություններից ժամանող օտարերկրացիների նկատմամբ պարտադիր օբսերվացիայի կամ ինքնամեկուսացման պարտադիր պայմանը կարող է չեղարկվել, եթե օտարերկրացին COVID-19-ի աշտորոշման թեստավորում է անցնում սահմանը հատելուց հետո ՊՇՌ եղանակով և այդ թեստավորման արդյունքը բացասական է։ 2. Հստակեցվել են սահմանային վերահսկողության ընթացքում Ուկրաինայի իրավասու մարմիններին ներկայացվող փաստաթղթերի փաթեթի մաս կազմող բժշկական ապահովագրության նկատմամբ պահանջները։ Այդպիսի ապահովագրության պայմանագիրը (սերտիֆիկատը, վկայագիրը) պետք է տրված լինի Ուկրաինայում գրանցված ապահովագրական ընկերության, կամ Ուկրաինայում ներկայացուցչություն ունեցող օտարերկրյա ապահովագրական ընկերության, կամ ուկրաինական ապահովագրական ընկերության հետ փոխօգնության պայմանագիր ունեցող օտարերկրյա ընկերության կողմից, և որը ծածկում է COVID-19-ի բուժման, օբսերվացիայի հետ կապված ծախսերն ու վավեր է անձի՝ Ուկրաինայում մնալու տևողության համար: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
