Արսեն Թորոսյանը հրավիրվել է դատարան․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով նիստը։ Վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր․ «Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայանալու է իր նախկին տեղակալ Արսեն Դավթյանի՝ կաշառք վերցնելու գործով դատական նիստին և սենսացիոն ցուցմունք է տալու։ Դա միջնորդել են ամբաստանյալի պաշտպանները, ուստի ենթադրելի է, որ նա պաշտպանական ցուցմունք է տալու։
Մեր տեղեկություններով, հայտարարելու է, թե այս գործում չկա կաշառքի հանցակազմ, այլ առկա է խարդախություն մյուս ամբաստանյալի՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից, և որ իր տեղակալը չէր կարող ինքնուրույն փոխել պետպատվերի չափը»:
Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի՝ նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։

«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
42Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
60Երեկ, 22:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
68Երեկ, 21:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
63Երեկ, 21:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
73Երեկ, 20:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
76Երեկ, 19:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
86Երեկ, 18:21
««Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
89Երեկ, 18:18