«Իմ պատասխաններից միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան»․ Արսեն Թորոսյան
![]() 345 Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 14:10 «Վկայի կարգավիճակով էի հրավիրվել, բավականին երկար պատասխանեցի կողմերի հարցերին։ Գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել, և որոնք, հնարավոր է, փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»,- դուրս գալով դատարանի շենքից՝ լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արսեն Թորոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով նիստը։ Վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի՝ նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
