Հնդկաստանում հարսանիքի ժամանակ փեսացուն կորոնավիրուսով է վարակել 113 հյուրի և մահացել

Հնդկաստանի բնակիչը սեփական հարսանիքի ժամանակ կորոնավիրուսով է վարակել ավելի քան 100 հյուրի և մահացել մի քանի օր հետո: Այս մասին հայտնում է The Indian Express-ը՝ նշելով, որ վերոնշյալ միջոցառումն ամենամեծ օջախն է դարձել Բիհար նահանգում:
Հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 14-ին Փալիգանջ քաղաքում: 30-ամյա փեսացուն Փալիգանջ է եկել Գուրգաոն քաղաքից, որտեղ աշխատել է:
Սկզբնական շրջանում փեսացուն իրեն լավ է զգացել, սակայն հարսանիքի նախօրեին ինքնազգացողությունը վատացել է, բարձրացել է ջերմությունը: Նա առաջարկել է հետաձգել հարսանիքը, սակայն երկու ընտանիքի մեծահասակները թույլ չեն տվել՝ պարզաբանելով, որ ֆինանսական մեծ կորուստներ կունենան: Արդյունքում հարսանիքը տեղի է ունեցել նախանշված օրը, որին ներկա է եղել 350 հյուր:
Հարսանիքից 2 օր անց, փեսացուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին 30-ամյա տղամարդը մահացել է:
Դեպքից հետո թեստավորել են միջոցառմանը մասնակցած բոլոր հյուրերին: 113 մարդու թեստի պատասխան դրական է եղել: Նրանցից շատերը վարակել են նաև այլ մարդկանց:
Հնդկաստանում պանդեմիայի սկզբից արձանագրվել է մոտ 600 հազար վարակված, շուրջ 18 հազարը մահացել է:

Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
16610:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
202Երեկ, 19:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
211Երեկ, 16:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
240Երեկ, 12:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
225Երեկ, 12:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
329Երեկ, 10:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
25024.10.2026, 21:06
Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում աշխատակիցն ընկել է վերելակի հորանը, մահացել շտապօգնության մեքենայում
21224.10.2026, 18:30