«Հայտնի շրջանակի «լրատվամիջոցներով» հերթական հարձակումն է իմ դեմ»․ Արման Բաբաջանյան
![]() 470 Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ., 14:45 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորին քաջ հայտնի շրջանակի «լրատվամիջոցներով» հերթական հարձակումն է նախաձեռնվել իմ դեմ: Առանց մանրամասների մեջ խորամուխ լինելու միայն հայտնեմ, որ 2004թվականին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսի ձեռամբ ձեռնադրվել եմ սարկավագ և ընտրվել եմ Գլենդելի Սբ. Գևորգ եկեղեցու ատենապետ: Իմ դեմ Հայաստանում հարուցված քրեական գործում առաջադրված մեղադրանքները հիմք ընդունելով սրբազան հայրը հետ կանչեց իր ձեռնադրությունը: Կոնկրետ վերոնշյալ մեղադրանքով, որը հիշատակվում է սրբազան հոր նամակում ես արդարացվել եմ հենց առաջին ատյանի դատարանում: Հասկանում եմ շատերի մտատանջանքները, ամենավերջին բառապաշարով, անվանարկելով հավասարկշռությունից և հունից հանելու ձեր այս գործելաոճը: Չի ստացվելու: Շարունակելու եմ անվարան իմ ճանապարհը, իմ ուղին ավելի մեծ հաստատակամությամբ և նվիրումով: Եկեղեցու հետ մշտապես և այսօր շարունակում եմ գտնվել սերտ կապերի մեջ: Վերջերս եմ հանդիպել վեհափառի և այլ սրբազանների հետ: Մշտապես քննարկում ենք պետության և եկեղեցու առջև ծառացած հիմնախնդիրները: Հայ Եկեղեցին ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի՝ 12 տարեկանից դեռ ԽՍՀՄ տարիներին, եղել եմ Հայ եկեղեցու երիտասարդական միության անդամ, նույն միության «Հայորդի» պարբերականի խմբագիր: Ուսանել եմ Վենետիկի Սբ. Ղազար հոգևոր ակադեմիայում, Գևորգյան և վազգենյան դպրանոցներում: Ի դեպ, 3,5 տարվա իմ բանտարկության պատճառ դարձած քրեական գործի մասին մոտ ապագայում հիմնավոր խոսելու և ապացույցներ ներկայացնելու առիթ կունենամ: Հոգեկան առողջություն բոլորիդ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
