Լեզվի կոմիտեն՝ «Անհայտ բաժանորդ» ֆիլմի լեզվական սխալների մասին

Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են «Անհայտ բաժանորդ» ֆիլմում գործածված լեզվական սխալները. ««Առաջին անգամ պիտի ծանոթանայի Ժորի ընկերների հետ»:
Ծանոթանալը երկրորդ, երրորդ անգամ չի լինում: Ծանոթանում են միա՛յն առաջին անգամ: Ուրեմն պետք էր ասել. «Ժորի ընկերների հետ պիտի ծանոթանայի» կամ «Առաջին անգամ պիտի տեսնեի Ժորի ընկերներին»:
«Ուզում եք ասել՝ ոչ մեկ ոչ մեկից գաղտնիք չունի, հա՞»:
Այս սխալ ոչ մեկ-ի մասին շատ է խոսվել: Ճիշտ է՝ «ոչ մեկը» կամ «ոչ ոք»: Հիմա հղկենք այդ նախադասությունը. «Ուզում եք ասել՝ ոչ մեկս մյուսից գաղտնիք չունի, հա՞», «Ուզում եք ասել՝ մենք իրարից գաղտնիք չունենք, հա՞» և այլն: «Չափազանցնում եք: Ամեն ինչ էդքան էլ վատ չի»: Հայերենում քարացած արտահայտություն կա՝ «այնքան էլ» (էնքան էլ)՝ «այնքան էլ վատ չէ», «այնքան էլ լավ չեմ» և այլն: Այս սխալը վերջին շրջանում վատ թարգմանիչներն են ռուսերենից փոխանցել՝ не так уж: Ճշտենք՝ «Չափազանցնում եք: Ամեն ինչ էնքան էլ վատ չի»»:

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
182Երեկ, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
38424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
53123.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
70420.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
73419.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
73619.10.2026, 10:48
Անտոնիու Գուտերեշն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (լուսանկար)
89016.10.2026, 23:36
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»
86216.10.2026, 09:06