Իրանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4-րդ խոշոր պայթյունն է որոտացել
![]() 1083 Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 16:45 Հզոր պայթյուն է որոտացել Թեհրանի Sepahan Boresh գործարանում: Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն երկու աշխատակից, երեք մարդ վիրավոր է: Վնասվել է գործարանը և հարակից Saipa Press շենքը, որն զբաղվում է ավտոմեքենաների համար մամլիչ մասերի արտադրությամբ: Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած միջադեպը: Անցյալ երեքշաբթի՝ հունիսի 30-ին, Թեհրանի հյուսիսում գտնվող բժշկական կլինիկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 19 մարդ: Երկու օր անց՝ հուլիսի 2-ին, իշխանությունները տեղեկացրել էին Նաթանզեում (Սպահանի նահանգ) ուրանի հարստացման գործարանի հրդեհի մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհեր չեն եղել: Հուլիսի 4-ին պայթյուն էր որոտացել Ահվազ քաղաքի էլեկտրակայանում։ |

Ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն
12510:54
Եռօրյա որոնումներից հետո հայտնաբերվել է քաղաքացու դին
365Երեկ, 13:42
Իրանում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով 6 զոհ կա
371Երեկ, 13:41
Գեղարքունիքի մարզում մեկ տարեկան երեխա է մահացել
369Երեկ, 11:36
Վթար՝ Լոռու մարզում․ վիրավորները 18-ամյա և 14-ամյա քաղաքացներ են
30913.03.2026, 20:30
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական ևս մեկ հրթիռ չեզոքացնելու մասին
61913.03.2026, 15:07
«Իրաքում կործանված ինքնաթիռի 6 զինծառայողներից 4-ը զոհվել են»․ CENTCOM
84713.03.2026, 14:39
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին (տեսանյութ)
59713.03.2026, 13:39
