«Ենթադրենք՝ ինչ-որ մեկի պապը կռվել է Հայկական լեգեոնում՝ գերմանացիների կողմից, դա որևէ հայի համար ինչի՞ է խնդիր». Հրանտ Տեր-Աբրահամյան
![]() 407 Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 20:05 Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթական անգամ պտտեցնում են Նիկոլի պապու՝ իբր գերմանացիների կողմից կռվելու թեման: Ինձ այս թեմայում մի բան է մենակ հետաքրքիր: Ենթադրենք ինչ-որ մեկի պապը կռվել է Հայկական լեգեոնում՝ գերմանացիների կողմից: Դա որևէ հայի համար ինչի՞ է խնդիր: Կարող եմ հասկանալ, որ դա խնդիր է, ասենք, ռուսի համար: Չնայած ռուսները հայերից շատ են կռվել Գերմանիայի կողմից: Բաց դա մի կողմ՝ հայկական տեսակետից ո՞րն է խնդիրը: Ես կարող եմ շատ երկար գրել այդ թեմայով, ու մի օր գուցե գրեմ: Բայց կարճ ասեմ՝ ո՛վ կռվել է Հայկական Լեգեոնում լավ է արել: Նիկոլի կեղծ պապը լինի, թե Պողոս-Պետրոսի իրական տատը: Լավ ա արել կռվել է՝ էդպես է ճիշտ համարել: Հայկական լեգեոնը հակահայկական կազմակերպություն չէր, որ հայերով սա կոմպրոմատ համարենք: Եթե դրսին ենք ուզում իրար վրա կոմպրոմատ անել դա այլ հարց, դա կարա աշխատի, բայց հայերիս մեջ գերմանացու կոմղից, թե ռուսի կողմից կռվելը կոմպրոմատի թեմա չէ: Բայց.... Իսկ իրականությունն այն է, որ ի տարբերություն Առաջին Համաշխարհայինի, երբ հայերը միակողմանի կողմնորոշվեցին դեպի Անտանտ՝ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա և արյունքում ստացանք 1915 թիվ, Երկրորդ Համաշխարհայինում հազիվ այնքան քաղաքական խելք ունեցան, որ ուժերը բաշխեցին երկու ճամբարում էլ: Ու առնվազն փրկվեց Եվրոպայում ապրող տասնյակ հազարավոր հայերի կյանքը: Էլ չասած, որ «զապաս» տարբերակ ունեցանք՝ Գերմանիայի հաղթանակի համար, ոչ թե 18 թվի նման: Ուրեմն, ով հայ ժողովորդին խաբում է, թե նրա փրկություն այս կամ այն արտաքին կողմնորոշումն է, ով ասում է, որ մեծ տերոթյունների բախման ժամանակ հայ ժողովուրդը պետք է միակողմանի կողմնորոշվի, նա հայ ժողովորդի «թնդանոթի միս» լինելու կողմնակիցն է: Հայ ժողովուրդը կողմ չունի մեծ տերությունների կռվում: Աստված լուսավորի Երկրորդ Համաշխարհայինում զոհված բոլոր, անխտիր բոլոր հայերի հոգիները՝ անկախ նրանից թե որ կոմղից են զոհվել: Հ.Գ. Բովանդակային քննարկման մեջ էս թեմայի մեջ չեմ կարողանա մտնել այս պահին: Մի օր, եթե ավելի մանրասման գրեմ, այդ դեպքում գուցե անեմ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
