«Խնդրել է իր մասով հայցը մերժել, քանի որ «երկրի առաջին աներձագ» պաշտոն գոյություն չունի». Հրաչյա Հակոբյան
![]() 435 Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 17:40 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք հայտնի «մաքսանենգ ծխախոտի» գործի հետ կապված հայցադիմում եմ ներկայացրել դատարան՝ պահանջելով, որպեսզի այն անձինք, ովքեր պնդում էին, թե ես կամ իմ ընտանիքի անդամները կապ ենք ունեցել իրենց կողմից առաջ բերված ինչ-որ ապօրինությունների մեջ, հրապարակային հերքեն իրենց արած հայտարարությունները և ներողություն խնդրեն վիրավորանքների համար: Օրերս այդ անձանցից մեկը դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որով խնդրում է հայցն իր մասով մերժել, քանի որ, մեջբերում եմ իր հայցադիմումից. «..... «երկրի առաջին աներձագ» կոչում կամ պաշտոն գոյություն չունի, ուստի ես կարող էի նկատի ունենալ ում ասես, և տվյալ դեպքում հայցվորին՝ (Հրաչյա Հակոբյանին) նկատի չեմ ունեցել»: Ահա այսպես են նրանք սուտ լուրեր տարածում, իսկ հետո պատասխանատվության ենթարկվելուց փորձում են հետ կանգնել իրենց ասածից, կամ այլ կերպ ասած՝ «задний դնեն»: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ բոլորի հետ կհանդիպեմ դատարանում: Կից տեղադրում եմ այդ անձանցից մեկի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
