Դեղատների կանաչ խաչերը շփոթեցնում են վարորդներին. ի՞նչ է առաջարկում ԱԺ-ն
![]() 347 Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 18:15 Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Լիցենզավորման և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծը հեղինակել են պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը: Ներկայացված նախագծի համաձայն՝ կարգավորումներ են սահմանվում դեղատների վրա առկա նշանների համար։ «Խաչմերուկներում, որտեղ տեղադրված են դեղատների կանաչ խաչերը, երբեմն նույնացվում են լուսացույցի հետ: Կառավարությունն ընդունել էր որոշում, որով, թվում է, հարցը պետք է կարգավորված լիներ: Ըստ օրենքի՝ դեղատների կանաչ խաչերը պետք է չլինեին թարթող, նաև սահմանված էր դրանց վառվելու ժամանակահատվածը: Սակայն չկար մարմին, որը վերահսկեր այդ ամենը»,- ասաց Ն․ Բաղդասարյանը։ Նախատեսվում է, որ վերահսկողություն իրականացնելու գործառույթը կկատարի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Կսահմանվի՝ առաջին անգամ նախազգուշացում, երկրորդ անգամ՝ տուգանք և միայն երրորդ անգամ՝ լիցենզիայի կասեցում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
