Սևանում ոստիկանները խուզարկություն են կատարել․ հայտնաբերել են ատրճանակ ու թմրամիջոցներ
![]() 365 Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 18:55 Հարուցված քրեական գործերի շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Սևանի բաժնի և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Սևանում բնակվող երկու տղամարդ ապօրինի զենք և թմրամիջոցներ են պահում։ Հուլիսի 7-ին նրանք ոչ միայն հայտնաբերվեցին, այլև, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարվեցին նրանց առանձնատներում և օժանդակ շինություններում։ 41-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց 34 գրամից ավելի մարիխուանայի նմանվող մանրացված, չորացված զանգված, ինչպես և կանեփի չորացված ցողուններ ու կակաչի չորացված գլխիկներ՝ ընդհանուր 75 գրամից ավելի քաշով։ 49-ամյա տղամարդու մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, ինչպես և տարբեր դեղահաբեր։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
