Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին
![]() 734 Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 22:05 Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանը սեպտեմբերի 4-10-ը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին։ Հուլիսի 6-ին կայացած՝ ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հեռավար խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրների 1-ին խաղերի նախապատրաստական աշխատանքների և անցկացման վերաբերյալ հարցեր։ Հայաստանից քննարկմանը մասնակցել է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: Տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, նա ընդգծել է. «Մենք մեծ ոգևորությամբ աջակցել ենք ԱՊՀ երկրների առաջին խաղերի անցկացման գաղափարին և նախապատրաստվել ենք դրան, սակայն COVID-19-ը չի շրջանցել Հայաստանը, և մեր երկրում ստեղծված համավարակային իրավիճակը թույլ չի տալիս մասնակցել միջոցառմանը։ Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, ավիացիոն հաղորդակցությունը սահմանափակվում է արտերկրում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի կազմակերպմամբ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Հայաստանը չի կարող մասնակցել ԱՊՀ երկրների առաջին խաղերին, բայց ես համոզված եմ՝ բոլորս միասին հաղթելու ենք կորոնավիրուսի դեմ պայքարը։ Ամեն ինչ անցնում է, սա էլ կանցնի, և մենք կկարողանանք շարունակել համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
