«Դա արժանապատիվ մարդու պահվածք չէ. Քոչարյանը լողավազանում երկար չի մնալու». Արամ Սարգսյան
![]() 649 Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 23:50 «Ռոբերտ Քոչարյանն իր սպորտային տեսակով շատ համառ տեսակ է, ինքը կարող էր շատ լավ սպորտսմեն լինել, բայց քաղաքական գործիչ՝ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Քաղաքական գործիչը կասկածի տակ է դնում այն հանգամանքը, որ գրավի դիմաց կալանքից ազատվելու համար Ռ. Քոչարյանը չուներ բավարար գումար. «Այս իրավիճակում ձևացնել, թե գումար ես հավաքում, նույնիսկ երեխաներդ իրենց տունը գրավ են դնում, դրսից մարդիկ փող են տալիս, որ դու մի երկու շաբաթ լողավազանում լողանաս, կներեք, բայց լուրջ ինքնասիրություն ունեցող, պատիվ-հարգանք, արժանապատվություն ունեցող մարդու պահվածք չէ դա, առավել ևս՝ քաղաքական գործչի»,- ասել է Սարգսյանը: Հարցին, թե արդյոք ինքն այն կարծիքին է, որ Քոչարյանը լողավազանում երկար չի մնա, Արամ Սարգսյանն ասել է. «Ռ. Քոչարյանի՝ այդ տարիներին ծավալած գործունեությունը միանշանակ տանելու է նրան, որ ինքը դատվելու է: Ես համոզված եմ դրանում»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
