«Կաթողիկոսի և այլ հոգևորականների հայտարարությունները թող մնան իրենց խղճին». Արայիկ Հարությունյան
![]() 277 Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 20:10 «Հայոց եկեղեցու պատմություն» առարակայի լինել-չլինելու հետ կապված քննարկումները բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք են դարձել: Օրինակ, հնչում են տեսակետներ, թե ներկայիս իշխանությունը լավ հարաբերություններ չունի Հայ առաքելական եկեղեցու հետ: Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին Գարեգին Երկրորդը կոչ էր արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Թեմայի առնչությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է. «Կարծում եմ՝ քաղաքական գործընթացներում կաթողիկոսի և այլ հոգևորականների գործողությունները և հայտարարությունները թող մնան նրանց խղճին, նրանց սեփականությունն են և իրենք դրա համար թող պատասխան տան: Ինչ վերաբերում է պետությանն ու իշխանությանը, մեր իշխանությունը որևէ խնդիր չունի Հայ առաքելական եկեղեցու հետ: Մեր իշխանության մեջ և Կառավարությունում չեմ կարող ասել, որ բոլորը, բայց գիտեմ, որ շատերը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են և ուզում են, որ մեր եկեղեցին լինի շատ ուժեղ, որովհետև այն մեր պատմության, իրականության և ապագայի անբաժանելի մասն է»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
