ՄԻՊ-ը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասցեագրել Պարետատուն
![]() 297 Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 20:30 Մարդու իրավունքների պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել Պարետատուն. «Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բարձրացրած հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: 1. Նախ, անհրաժեշտ է նշել, որ ավելի վաղ՝ դեռ մայիսի 20-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ընթացքում նրանց բարձրացրած խնդիրներն արձանագրվել են և Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Պարետին: Այդ գրության հիմքում դրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրված բողոքները: Մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցները, ինչպես նաև Պաշտպանին բողոք ներկայացրած անձինք խնդրել են թույլատրել նաև բացօթյա տարածքներ չունեցող ռեստորանների և սրճարանների ամբողջ ծավալով գործունեությունը՝ անվտանգության կանոնները պահպանելու պայմանով։ Ըստ բողոքների՝ իրենց մտահոգությունները պայմանավորված են ռեստորանային ոլորտի սեզոնային շահութաբերությամբ: Դրանից բացի, ռեստորանները ստացել են նաև կանխավճարներ և գործող սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն կանխատեսելու իրենց հետագա գործողությունները: Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասեցագրվել այն մասին, որ ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են ոչ միայն տնտեսվարողները, այլև դրանց հետ փոխկապակցված այլ ծառայություններ՝ շղթայական ազդեցությամբ (հարսանյաց զգեստների սրահները, դիմահարդարման, վարսահարդարման, տեսաձայնագրման ծառայությունները, պարային խմբերը, երաժիշտները, երգիչները, հանդիսավարները, խոհարարները և այլն): Կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիան գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ներքո: Նկարագրված հարցերի առնչությամբ այսօր ևս մեկ գրություն ուղարկվել է Պարետատուն։ 2. Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու առնչությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության բաժին։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ վարչական ձերբակալման ենթարկված և Ոստիկանության բաժնում գտնվող քաղաքացիների հետ: Ուսումնասիրվել են նրանց Ոստիկանություն բերելու, վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
