«Վերանայե՛ք այս մոտեցումը, այլապես դատական քաշքշուկները երաշխավորված են». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցում էր նախագծերի փաթեթ, որով առաջարկվող մի շարք կարգավորումների համատեքստում հատկապես ուշադրության է արժանի երկու հանգամանք՝
• Սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անկախ սեփականության ձևից (մասնավոր և պետական բուժհաստատություններ) բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության նախարարությանը:
Անկեղծորեն չգիտեմ՝ ովքեր են այն իրավաբանները, որ նման խորհուրդներ են տալիս, սակայն նման կարգավորումները սահմանադրականության լուրջ խնդիր են առաջացնում՝ անկախ նրանից, թե բուժհաստատությունների ղեկավարներն ինչ հավաստիացումներ են անում կամ ինչքանով են համաձայն: Վերանայե՛ք այս մոտեցումը, այլապես դատական քաշքշուկները երաշխավորված են։ Մհեր Գրիգորյանն այսօրվա նիստում միանգամայն լեգիտիմ ու իրավաչափ հարցադրում էր բարձրացնում բաց թողնված եկամտի մասով, որը երաշխավորված է օրենսդրությամբ ու հարկ է մտածել այդ մասին։
• Բացի դրանից, նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ նախարարի հրամանով ցանկացած բժշկի վրա կարող է դրվել պարտականություն վերապատրաստվել և զբաղվել այն հիվանդների բուժմամբ, որոնց կսահմանի նախարարը, իսկ հակառակ դեպքում բժիշկները կտուգանվեն 300-500 հազար դրամի չափով:
Եթե առաջին կարգավորումը առաջացնում է լուրջ իրավական խնդիրներ, ապա երկրորդը իրավականից զատ պետք է դիտարկել բարոյական հարթությունում:
Մինչ այս պահը չի եղել որևէ պաշտոնական հայտարարություն, որ որևէ բժիշկ հրաժարվել է համավարակի դեմ պայքարից: Մեր բժիշկները սիրով ու նվիրումով, իրապես, հերոսաբար պայքար են մղում արհրավիրքի դեմ, սակայն այս նախագծով շնորհակալության փոխարեն պետությունը կոշտ միջոցներով ամենավատ ազդակն է ուղարկում աշխատող բուժաշխատողներին՝ ցույց տալով, որ ամեն պահին կարող է մահակ կիրառել նրանց դեմ: Այս նախագծի հետին նպատակները դեռևս հստակ չէ, միգուցե սրանով իշխանությունները նախապատրաստվում են հնարավոր առավել ծանր իրավիճակին (աշնանը), սակայն, կարծում եմ՝ հարցը կարելի է լուծել ոչ թե հակամարտություններով, այլ՝ համագործակցությամբ:
Ոստի առաջարկում եմ վերախմբագրել նախագիծը. նախարարի հրամանով բժիշկների վրա անհամաչափ պարտականություն դնելու և նրանց տուգանելու փոխարեն, նախատեսել, որ նախարարությունը բուժհաստատությունների վրա դնում է պարտականություն՝ ապահովել անհրաժեշտ քանակի բուժաշխատողների վերապատրաստում: Այս հայտի հիման վրա էլ բուժհաստատությունը պարտականություն կկրի գործընթացին ներգրավել իր կողմից ընտրված բուժաշխատողներին: Այս լուծումը արդյունավետ է և ճկուն այն առումով, որ բուժհաստատությունները, հաշվի առնելով իրենց ծանրաբեռնվածությունը, մասնագետների պատրաստվածությունը, պահանջարկը, իրենք կորոշեն, թե որ բժիշկներն են ներգրավվում գործընթացին:
Կարծում եմ՝ եթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու լուրջ հակազդեցություն»:

«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
4610:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
5709:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
6009:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
11001:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
12000:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
10800:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
11900:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
80Երեկ, 23:42