«Ադրբեջանի ռազմավարությունն է՝ խուսափել բանակցային գործընթացից»․ ՀՀ պաշտպանության նախկին նախարար
![]() 229 Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 12:45 ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ալիևի վերջին մեկ տարվա ընթացքում արած հայտարարություններին։ «Իլհամ Ալիևը հայտարարում է, որ այսօր միջազգային հարաբերություններում առաջին տեղն զբաղեցնում է ուժի գործոնը։ Այնուհետև ասում է, որ ոչ միայն Զանգեզուրն ու Երևանն է Ադրբեջանինը, ինչպես մի քանի տարի առաջ էր ասում, այլ որ Հայաստանի այսօրվա տարածքը հին պատմական Ադրբեջանի տարածքն է»,- նկատել է Վաղարշակ Հարությունյանը։ «Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը հայտարարում է՝ մենք ի վիճակի ենք Նախիջևանից խփել Երևանին, ապա նույն միտքն իր ելույթում շարունակում է Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նա ասում է, որ չեն հանդուրժելու, հարցի լուծմանը գնալու են ռազմական ճանապարհով․․․»,- նշել է Հարությունյանը։ «Սա Ադրբեջանի ռազմավարությունն է՝ խուսափել բանակցային գործընթացից և հարցը լուծել ուժային տարբերակով»,- այսպիսի հետևություն է արել նախկին նախարարը՝ խոսելով Ադրբեջանի վերջին գործողությունների մասին։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
