«Փողոցային ակտիվիստները փորձում են ՀՀ ռազմական հաջողությունները վերագրել իրենց քաղաքական ղեկավարությանը». Արթուր Ղազինյան
![]() 337 Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 17:40 «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Հայաստանում իշխանության բարձր դիրքեր ստացած նախկին փողոցային ակտիվիստները փորձեր են անում ՀՀ ՊՆ և Գլխավոր շտաբի արձանագրած ռազմական հաջողությունները վերագրել իրենց քաղաքական ղեկավարությանը: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ ՀՀ ԱԺ-ում, ինչպես նաև կառավարությունում չգիտեն, որ ՀՀ վարչապետը ոչ պատերազմական վիճակում որևէ կապ չունի ՀՀ զինված ուժերի հետ, չի ղեկավարում ՀՀ զինված ուժերը և որևէ օպերացիա իրականացնելիս ՀՀ զինված ուժերը չունեն որևէ պարտավորություն այդ մասին զեկուցել ՀՀ վարչապետին: Այլ խոսքերով ասած՝ նա չի հանդիսանում ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար, և որևէ մասնակցություն և առնչություն չէր կարող ունենալ ՀՀ զինված ուժերի հաղթանակների հետ: Վերջին ռազմական հաջողությունների համար մեր ժողովուրդը պարտական ու երախտապարտ է նախ և առաջ մեր զինվորներին, ապա ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին, ՀՀ ՊՆ ԳՇ Օնիկ Գասպարյանին և իհարկե, երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին: Հ. Գ. Իսկ մայիսին ապրիլյանին մասնակցած նախկին թերթի խմբագիր-պատգամավորի նկարի վրա քիչ առաջ կանաչ ճանճեր էին հավաքվել, շատ տհաճ հոտ էր ընկել իմ տարածքում, երևի էդ հոտի վրա էին եկել: Հեռացրեցի, որ օդը մաքրվի...»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
