«Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը». Ֆրանսիայի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
![]() 297 Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 23:55 Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել Հայ֊ադրբեջանական սահմանին Ադրբեջանական զինուժի սադրանքի հետևանքով առաջացած լարվածության վերաբերյալ, գրում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա ներկայացրել է ֆրանսիացի պատգամավորներիհայտարարության տեքստը. «Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը. Մենք՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող ֆրանսիացի խորհրդարանականներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված թշնամական գործողությունների կապակցությամբ։ Երկու երկրների հյուսիսային սահմաններին հուլիսի 13-ից սկսված փոխադարձ հրետակոծություններն արդեն արժեցել են մեկ տասնյակ մահեր, ինչն արդեն-իսկ չափազանց շատ է։ Սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու դրանց պատասխանատուներին, կնշանակի չասել ոչինչ։ Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետևանք է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևի ցանկացած և վարվող լարվածության սրման ռազմավարության։ Պատերազմը հարմար սողանցք, խուսափելու միջոց է նրա համար, ով ցանկանում է շեղել իր ժողովրդի ուշադրությունն այն ստորացումներից, որոնք հենց ինքն է պարտադրել․ հիմնարար ազատությունների զրկում, կաշառակերություն, հովանավորչություն և թալան։ Տարիներ ի վեր, բացահայտորեն առաջ մղելով հայատյաց դաստիարակությունը, ներկայում, Ադրբեջանի նախագահի համար շատ հարմար է ուղղորդելու իր ժողովրդի հիասթափությունները՝ ահագնացած նաև նավթի գնանկումով, դեպի ժառանգական թշնամի նշանակված հարևան ժողովուրդը։ Այս առումով, իրավիճակն էլ ավելի է բարդացել թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանն իր տնտեսական առաջընթացի համար հիմնվում է իրավական պետության ամրապնդման և բարձր տեխնոլոգիայի զարգացման վրա, մինչդեռ Ադրբեջանը մսխում է իր էներգակիրների ռեսուսները, ինչը վտանգում է նրա էկոլոգիական ապագան։ Ավելին, ուղղակիորեն Հայաստանի տարածքը թիրախավորող այս նոր ադրբեջանական ագրեսիան ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը սոսկ պատճառ է ադրբեջանական վարչակարգի համար։ Հայաստանը ներակայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ Ադրբեջանի բուն նպատակը տարածաշրջանում հայկական ներկայության իսպառ վերացումն է, այսպիսով ձգտելով ավարտին հասցնել ավելի քան մեկդարյա ցեղասպանությունը։ Այս առումով, մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ռազմատենչ ձեռնարկումներին Թուրքիայի ցուցաբերած հանցավոր աջակցությունը։ Անընդունելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիրը, որը կոչված է նպաստելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային համերաշխության հաստատմանը, ընդհակառակը, էլ ավելի է բարդացնում իրավիճակը՝ յուղ լցնելով կրակի վրա։ Ինպես Ալիևի, այնպես էլ Էրդողանի քայլերը, նպատակ ունենալով կանխելու արտաքին ռազմական ավանտյուրաների հետևանքով ժողովրդականության անկումը, ապակայունացնում են ողջ տարածաշրջանը։ Կիպրոսի և Սիրիայի հյուսիսի ռազմական օկուպացիայից, Լիբիայում կոպիտ միջամտությունից հետո, Թուրքիայի վտանգավոր ներգրավվածությունը Հարավային Կովկասում նոր վտանգ է տարածաշրջանային խաղաղության համար, և ըստ այդմ՝ նոր և ուղղակի ոտնձգություն Ֆրանսիայի և Եվրոպական միության շահերի դեմ։ Չհանդուրժելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության արժեքների նման կոպիտ ոտնահարումը՝ մենք կոչ ենք անում կառավարությանը (ֆրանսիական) ձեռք առնել տվյալ իրավիճակից բխող քաղաքական և գործուն միջոցներ։ Ներկա պարագայում, մենք չենք վարանում ասելու, որ ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը։ Բեռնար Ֆուրնիե – սենատոր, |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
