«Պատերազմը վարում է պետությունը, ոչ թե այս կամ այն կառավարությունը կամ քաղաքական ուժը». Հրանտ Տէր-Աբրահամեան
![]() 337 Ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ., 21:50 Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի տեղ աչքովս ընկավ 2016-ի ապրիլյան պատերազմն ու էսօրվա Տավուշի դեպքերն իրար հետ համեմատելու, իրար հակադրելու փորձեր, միտումներ, այսպես ասենք՝ իշխանամետ դիրքերից: Իբր դե էն ժամանակ ինչքան վատ էր, այսօր ինչքան ավելի լավ: Չէի ասի, թե համակարգված գիծ կա, բայց միտում, կարծես, նշմարվում է: Ասեմ, որ բացարձակապես անընդունելի եմ համարում նման հակադրություններն առնվազն այսօր և մոտակա դեռ ահագին երկար ժամանակում: Պատերազմի թեման՝ ներքաղաքական, միջկուսակցական մրցակցության դաշտ չէ, ոչ էլ նախկին-ներկա կռվացնելու դաշտ: Պատերազմը վարում է պետությունը, ոչ թե այս կամ այն կառավարությունը կամ քաղաքական ուժը: Միևնույն՝ Հայաստանի Հանրապետությունն է վարել 2016-ի պատերազմը, այսօրվա ռազմական գործողությունները, 1991-94-ի Ղարաբաղյան պատերազմը և այլն: Միևնույն պետությունը, ոչ թե տարբեր պետություններ: Հաջողություններն էլ, ձախողումներն էլ պետությանն են, այլ ոչ թե քաղաքական ուժերինը: Ի դեպ, 16-ի պատերազմը մենք հաղթել ենք: Դա միանշանակ է, քանի որ չեն իրացվել այն քաղաքական նպատակները, որոնք դրվել են այդ ռազմական գործողության առաջ դա սանձազերծող ուժերի կողմից: Հաղթում ենք նաև այսօր: Բայց հարցն այստեղ դա չէ նույնիսկ, այլ այն, որ «պատերազմներ» «կռվցնելը» նշանակում է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության ինքնությունը, ինքնիշխանությունը, բաժանել այն տարբեր պետությունների՝ ըստ օրվա կառավարող ուժի: Մինչդեռ կա միայն մեկ Հայաստանի Հանրապետություն: Ի դեպ, 2016-ի պատերազմն ու այսօրվա դեպքերը, բացի ամենից նաև իրարից կտրված ինչ-որ դեպքեր չեն, այլ մեկ միասնական ռազմաքաղաքական գործընթացի մաս, մեկը մյուսի շարունակություն: Նաև այդ իմաստով դրանց հակադրումը բացարձակ սխալ է: Հ. Գ. Նաև այստեղ է նորից տեղին հիշել, որ մի կողմից նախկինի հանդեպ՝ «պետության զավթում», իսկ մյուս կողմից ներկայի նկատմամբ «օկուպացիոն ռեժիմ» եզրաբանությունը ներքին հայկական ծագում չունեն ու չեն կարող ունենալ, և ուղղված են Հայաստանի Հանրապետության միասնականության, ինքնության դեմ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
