Մյունխենում հայերը բողոքի ակցիա են իրականացնում ադրբեջանական ագրեսիայի դեմ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() 349 Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ., 14:40 Մյունխենում հայերը բողոքի ակցիա են իրականացնում ադրբեջանական ագրեսիայի դեմ: «Ադրբեջանը անօրեն երկիր է և բռնարար. կոչ ենք անում դադարեցնել հրետակոծությունը: Ադրբեջանը նպատակաուղղված գնդակոծում է խաղաղ բնակչությանը, դպրոցներն ու մանկապարտեզները»,- իրենց ելույթներում նշում էին մասնակիցները: Հայ դատի հանձնախմբի Գերմանիայի ներկայացուցիչ Սերժ Տեր-Հակոբյանի խոսքով՝ ագրեսիվ գործողությունները Ադրբեջանի կողմից պետք է անմիջապես դադարեցվեն։ «Սպասում ենք Գերմանիայի արտգործնախարարության արձագանքին, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և այդ երկիրը կրակի վրա միայն յուղ է լցնում»,- ասաց նա։ Հրապարակում հավաքված ակցիայի մասնակիցները երգում էին հայրենասիրական և ազգագրական երգեր, իսկ հրապարակում ներկա գտնվող փոքրաթիվ ադրբեջանցիներն իրենց բղավոցներով փորձում էին սադրել, «Մենք խաղաղություն ենք ուզում առանց զենքերի» վանկարկում էին բողոքի ակցիայի հայ մասնակիցները։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
