«Ոստիկանությունում բացատրություն եմ գրել՝ հստակ պահանջ ներկայացնելով». Նարե Հովհաննիսյան
![]() 407 Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ., 23:50 «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր 35 համարի երթուղային տաքսում տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում բացատրություն եմ գրել՝ հստակ պահանջ ներկայացնելով, որ վարորդին իրազեկեն պարետի որոշումների մասին, հարկադրեն, որպեսզի իր գործառույթների շրջանակում պահպանի պարետի որոշումներով հաստատված կանոնները, իսկ այդ կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի, նաև ինձանից ներողություն խնդրի՝ ինձ վիրավորելու և ինձ հետ կոպիտ խոսելու համար։ Բացատրություն գրելուց հետո ասացին, որ վարորդը ևս ոստիկանությունում է։ Ինձնից ներողություն խնդրելու պահանջը տեղում կատարվեց։ Ինձ համար հոգեբանորեն շատ դժվար էր լսելը, թե ինչպես է իմ հայրիկի տարիքի մարդը ինձանից խեղճացած ներողություն խնդրում։ Ես ևս վարորդից ներողություն խնդրեցի, որ իրեն նման իրավիճակի մեջ եմ դրել, բայց հանգամանալից բացատրեցի, որ անկախ անձնական որևէ անհարմարությունից՝ իմ գերանհանգստությունը վարակվելու բոլոր հնարավոր ռիսկերը կանխելն է։ Ոստիկանների ներկայությամբ խոստովանեց, որ ուղևորների նստեցման և փոխադրման վերաբերյալ որևէ նոր փոփոխություն չկա, պարետի որոշման մեջ տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ առաջին նստատեղում երկրորդ ուղևորին տեղ չտալու իմ պահանջը եղել է օրինական։ Հիշեցրեցի, որ իմ խոսքին լրջությամբ չի վերաբերվել և հրահանգել է իջնել երթուղայինից, ասացի, որ ուղևորին տրանսպորտից անհիմն իջեցնելու իրավունք ինքը չունի և հիշեցրի, որ ես սկսել եմ նկարահանել այն պահից սկսած, երբ բռնության ենթարկվելու վախ է առաջացել իմ մեջ, ինչի նախադրյալները կային։ Իմ նկատմամբ ագրեսիան շատ պարզ երևում է տեսանյութի մեջ։ Իհարկե, ասացի, որ ես շարունակելու եմ օգտվել այդ երթուղայինից և նշեցի, որ այսուհետ ոչ թե նման տհաճ վիճաբանության կամ խոսակցության մեջ եմ մտնելու, այլ խախտումը տեղում արձանագրելու եմ և տեղում դիմելու եմ ոստիկանություն։ Մենք իրար հասկացանք: Ոստիկանությունը բավականին օպերատիվ արձագանքեց, հուսով եմ՝ մինչև վերջ հետևողական կլինեն ․․․»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
