«Մինչև քնելը երեքով շատ երկար զրուցեցինք՝ դառը կյանքից մինչև կատակներ». Աննա Հակոբյան
![]() 568 Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ., 20:15 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Երեկ գիշերեցի Այգեպարում՝ Կիզոխյանների տանը։ Լոսանկարում տան տիկինն է՝ Գոհարը, որ սուրճ է լցնում և նրա խնամին՝ տիկին Վարդուշը։ Տիկին Գոհարի աղջիկն ամուսնացել է տիկին Վարդուշի տղայի հետ։ Վերջինս զինծառայող է, մի քանի օր առաջ վիրավորվել է և հիմա Մուրացանի հոսպիտալում է։ Երևանում է նաև կինը՝ Գոհարի աղջիկը, որին ինչպես սկեսուրն է ասում՝ ուղարկել են, որ իր աչքով ամուսնուն տեսնի՝ խաղաղվի։ Կրակոցների ժամանակ այս երկու կանայք միշտ միասին են լինում։ Տիկին Վարդուշը խնամու տանն է գիշերում, որովհետև իր տունը շատ ավելի վտանգավոր դիրքում է։ Մինչև քնելը երեքով շատ երկար զրուցեցինք՝ դառը կյանքից մինչև կատակներ, օրինակ, որ ականների պայթյունների ամենաթեժ պահին, մահճակալի տակ պատսպարված իրենցից մեկը մյուսին առաջարկել է՝ «նկարվել և սայթ գցել»։ Շնորհակալ եմ տիկին Գոհարին՝ այդքան հոգսի մեջ մեր առաջ իր տան դռները բացելու և գիշերակաց տրամադրելու համար։ Տան տիկնոջ համար դա միշտ մեծ խառնաշփոթ է։ Գիշերն Այգեպարում խաղաղ էր. ասում են՝ մի քանի կրակոց հնչել է, բայց ես անքան խորն ու ամուր էի քնել, որ չեմ լսել»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
