«Սերժ Սարգսյանն ապօրինաբար էր Մարգարիտա Սիմոնյանին շնորհել «Մովսես Խորենացու» մեդալը». Դանիել Իոաննիսյան
![]() 339 Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ., 20:40 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանն ապօրինաբար էր Մարգարիտա Սիմոնյանին շնորհել «Մովսես Խորենացու» մեդալը Համաձայն «Պետական պարգևների և պատվավոր կոչումների» մասին օրենքի 23-րդ հոդվածի՝ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվում են մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների և կրոնական գործիչները: Մարգարիտա Սիմոնյանը պրոպագանդիստ է, որն ինքն իրեն լրագրող է համարում: Բայց ո՛չ լրագրողը և ո՛չ էլ, առավելևս, պրոպագանդիստը չեն համարվում մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների կամ կրոնական գործիչ: Ցավոք սրտի, սակայն, օրենքը չի նախատեսում որևէ մեխանիզմ մեդալը կամ պատվավոր կոչումը հետ վերցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու համար։ Նույնիսկ՝ եթե կոչումն ապօրինի է շնորհվել: Օրենքի այս բացն արժի կարգավորել, բայց առայժմ արձանագրենք, որ Մարգարիտա Սիմոնյանը կպահպանի Սերժ Սարգսյանից ապօրինաբար ստացած «Մովսես Խորենացու» մեդալը: Հ. Գ. Ցավոք, ապօրինի մեդալ տալու համար նաև հնարավոր չէ քրեական պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
