«Պաշտոնական Երևանն ապավինում է Մոսկվային, իսկ նա մեր հաշվին իր խաղն է խաղում». Ժիրայր Սեֆիլյան
![]() 436 Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ., 18:40 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը տարակուսանքի մեջ է։ Խախտվել է տավուշյան թեժացման հրահրիչ և, զուգահեռաբար՝ արբիտր, Մոսկվայի միջամտությամբ և երաշխավորությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։ Նախօրեին պաշտոնական Երևանն այնքան վստահ էր Մոսկվայի երաշխիքների վրա, որ դադարեցրեց Իջևանում տեղակայած մամուլի կենտրոնի գործունեությունը։ Դա է պատճառը, որ այսօր ՊՆ խոսնակի շուրթերով հայտարարվում է, թե Ադրբեջանի ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին։ Մինչդեռ իրականությունը շատ ավելի բարդ է։ Պաշտոնական Երևանն ապավինում է Մոսկվային, իսկ նա մեր հաշվին իր խաղն է խաղում։ Միակ ելքը վճռական մենակի հոգեվիճակով ազգային համախմբումն է (ինչը մեզ կնվիրի գործնականորեն տրամադրված իրական դաշնակիցներ) և թշնամու նկատմամբ կանխարգելիչ ռազմավարությունը, որի առաջնային ռազմական քայլը պետք է դառնա գերակա բարձունքների ազատագրումը»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
