«Ամեն մի մանրուքի դեպքում չպետք է դիմենք ՀԱՊԿ-ին». Սեյրան Օհանյան
![]() 244 Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ., 00:40 «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված վիճակին: «Մեկ դիրքի շուրջ ծավալված մարտական գործողությունների դեպքում, երբ նույնիսկ մեկ զորամասի ուժերով կարող ենք լուծել մարտական խնդիրը, և ամեն բախման կամ հակառակորդի սադրանքի, ամեն մանրուքի դեպքում մենք չպետք է դիմենք ՀԱՊԿ-ին»,- հայտարարել է նա: Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը՝ պաշտպանության նախկին նախարարն ասել է. «Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, թե այ, եթե մենք դեմ առ դեմ մնանք Հայաստանի հետ, այն ժամանակ կտեսնեք, չի հասկանում կամ մոռանում է, որ նույնիսկ Արցախի Պաշտպանության բանակն է դեմ առ դեմ և միայնակ կռվել իրենց պետության դեմ և հաղթել։ Մոռանում է, որ նույնիսկ ազատամարտի տարիներին էր Ադրբեջանն օգտվում դրսի ուժերից. և՛ Թուրքիայից, և՛ Աֆղանստանից, և այլ երկրներից վարձկաններ բերում։ Մոռանում է, որ մեկ հատիկ դիրքի շուրջ ծավալված գործողությունների ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց Ադրբեջանին ամբողջական զորակցության մասին։ Որևէ միջազգային կառույց, այդ թվում ՀԱՊԿ-ն, դատապարտող հայտարարություն անելու համար պետք է ունենա լիարժեք տեղեկություններ, ո՞վ և ե՞րբ կրակեց։ Հայաստանն ու Արցախը մշտապես առաջարկել են ստեղծել վստահության մեխանիզմներ, ստուգելու հնարավորությամբ, այդ հարցը պարզելու համար։ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն այդ նպատակով էին։ Իսկ Ադրբեջանը մշտապես հրաժարվել է։ Իմ պաշտոնավարման ժամանակ, պատահել է, հրահանգել եմ մեկ ամիս չկրակել, դա ընդունվել է որպես թուլության նշան, և մենք ստիպված անցել ենք պատժիչ գործողությունների, բայց Ադրբեջանի կրակոցների ու խախտումների մասին ամբողջական փաթեթներ ենք պատրաստել և տրամադրել միջազգային կառույցներին»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
