«Սա առաջին կոպտագույն սխալն է եղել»․ Սոֆյա Հովսեփյան

«Հոդված 3» ակումբի կազմակերպած այսօրվա տեսաքննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն, անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը, ասաց, որ իրենց բոլորի մտահոգությունները բարձրաձայնվել են, սակայն չեն փարատվել, քանի որ բավականին լուրջ խնդիրներ կան։
«Խնդիրներից մեկն այն է, որ կարգի փոփոխությունն ուժի մեջ է մտել այն օրը, երբ նախօրեին արդեն սկսվել էր դիմում-հայտերի ընդունումը։ Սա առաջին կոպտագույն սխալն է եղել․ եթե կարգ է փոխվում, ապա այդ կարգն առնվազն պետք է ծանոթ լիներ դպրոցին և դիմորդներին»,- նկատեց պատգամավորը։
Խոսելով ընդունելության կարգի փոփոխման մասին՝ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ դիմորդները չեն հասցրել հավուր պատշաճի ծանոթանալ այդ փոփոխություններին։
«Արդյոք կա՞ր այդպիսի հրատապության կարիք․ մենք արդեն իսկ բավականին լուրջ մրցակցություն էինք բարձրացնում այն առումով, որ ընդամենը մեկ քննություն պիտի հանձնեին։ Վստահ եմ, որ եթե երկրորդ քննության հնարավորությունը տրվեր, ապա միանշանակ այսպիսի պատկեր չէր լինի»,-ընդգծեց նա։
Այնուհետև, դիմելով Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանին՝ Սոֆյա Հովսեփյանը խոսեց խնդրահարույց մեկ այլ հարցի մասին։ Պարզվում է որ թեստերի մեջ եղել են հարցեր՝ շրջանառությունից դուրս եկած դասագրքերից։
«Օրինակ՝ 2014 թվականի պատմության դասագրքից վերցրած հարցերը որևէ աշակերտ պարտավոր չէ իմանալ, որովհետև մենք դեմ ենք կրկնուսույցներին, և երեխան պիտի սովորի իր դասագքրերով, և շատ երեխաներ՝ ինչպես Բերդավանի մեդալակիր երեխան, ինքնուրույն է պարապել և ճակատագրական 0,25 բալով ցածր լինելու պատճառով հայտնվել է այնպիսի դրության մեջ, որ պիտի խնդրի ինչ-որ մեկին աջակցել իրեն՝ ընդունվելու համար»,- ասաց պատգամավորը։
«Պետք է հարցին լուծում տրվի, որ երեխաները գոնե այս տարի՝ համաճարակային այս ծանր պայմաններում, չունենան հավելյալ սթրեսներ»,- ավելացրեց Սոֆյա Հովսեփյանը։

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
117Երեկ, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
24423.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
63619.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
71018.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
71418.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
77317.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
65116.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
61216.09.2026, 13:42