ՍԴ դատավորի թեկնածուն՝ իր հասցեին հնչող մեղադրանքների մասին
![]() 298 Շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ., 20:35 ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, բարեկամներ, համակիրներ, Ինձ ճանաչող յուրաքանչյուր անձ ծանոթ է իմ մասնագիտական, բարոյական և մարդկային որակներին։ Խնդրում եմ չմասնակցել ֆեյսբուքյան «պատերազմներին», որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չկա։ Ինձ համար պաշտոն զբաղեցնելը երբևէ ինքնանպատակ չի եղել, պայմանավորված չի եղել որևէ խմբային, քաղաքական կամ անձնական շահերով։ Գնալով իմ իրավունքների ինքնասահմանափակման՝ նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելիս։ Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը։ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, յուրաքանչյուր ոք ունի ազատորեն ստեղծագործելու և արարելու իրավունք։ Հայաստանի Հանրապետությունը Հին Հռոմը չէ, որտեղ վայ Ցենզորները որոշեն, թե ով ինչ աշխատանքով կարող է զբաղվել։ Հայաստանի Հանրապետությունում խտրականությունը, կախված անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է, և ոչ ոք իրավունք չունի ժողովրդավարական արժեքների ձեռքբերումները սեփականաշնորհել։ Սովորենք ապրել ժողովրդավարական պետությունում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
