«Որևէ պատրանք չունեմ, որ Նիկոլի պնակալեզները և ինքը՝ Նիկոլը մի օր մարդ կդառնան»․ Պ․ Հայրիկյան
![]() 354 Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 03:10 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնալով աւելի ակնյայտ է դառնում, թէ էս սկսնակ ճիւաղներն ինչու ամեն ինչ արեցին, որ ես չլինեմ Սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովում։ Որեւէ պատրանք չունեմ, որ Նիկոլի պնակալեզները եւ ինքը Նիկոլը մի օր մարդ կը դառնան, ուստի իրերը կոչում եմ իրենց անունով։ Ընկերներս օգնում են մանրամասն տեղեակ լինելու, թէ ինչ է անցնում դառնում «Սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովում»։ Պարզւում է, այս պահին մէկ հարցում միակարծութիւն («կոնսենսուս») կայ՝ մէկ հարցում։ Իրենց մոգոնած սահմանադրութեամբ Հայաստանը պէտք է լինի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ, այսինքն՝ պահպանելու են այն հիմնական փոփոխութիւնը, որն արեց Սերժ Սարգսեանը վերջին՝ կեղծուած, այլընտրանքային տարբերակը չքննարկած եւ ապօրինի«սահմանադրական փոփոխութիւնների ժամանակ։ Սա անառարկեալի ապացոյց է, որ գոնէ այս հարցում (ամենակարեւոր հարցում) Նիկոլն ու իր յանձնաժողովի անշնորհքները հանրապետականի ճորտերն են ու քաղաքական հարճերը։ Եւ գիտե՞ք, ինչն է ուշագրաւը․ հենց սկզբից փակում են քաղաքացու երկրի տէրը դառնալու՝ ԲԺ-ի ճանապարհը։ «Շատ հարցերում տարբեր մօտեցումներ կան, բայց պետական համակարգի տեսակէտից մէկ «ԿՈՆՍԵՆՍՈՒՍ» կայ եւ դա Հայաստանը ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՐՑՆ Է։ Խօսում են հարցումներ անցկացնելու, քննարկումներ կազմակերպելու, տեսակէտներ լսելու անհրաժեշտութիւնից, բայց ամենակարեւոր հարցում՝ «Սերժի կոստիւմը պահելու» հարցում, արդէն «կոնսենսուս» ունեն։ Ախր, դուք ո՞վ եք, Նիկոլի շնիկները լինելուց բացի, որ մեր ժողովրդի աչքն էլ խցկեք ձեր «լաքե»-ական «կոնսենսուսը»։ Հայաստանը կանգնած է աննախադէպ մակարդակի քաղաքական այլասերման նախաշէմիին․ նման բաներն են որ չեն ներւում ազգերին։ Եթէ գոնէ 88 թուականի մակարդակին լինէինք, այն ժամանակուայ նման մարդիկ զանգուածաբար կը գային ինձ՝ իմ ԲԺ նախագծին ընդառաջ, հանգիստ կարելի կը լինէր ի մի գալ ու ամեն բան իր տեղը դնել։ Այսինքն՝ խօսքը միայն Նիկոլի լածիրակներին չի վերաբերում, այլ իշխանութեան համար սատկած ընդդիմութեան հիմնական մասին։ Գրեթէ ոչ ոք չի մտածում քաղաքացու մասին․ բոլորի մտքում միայն իրենք են․․․»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
