«Անձնական դրդապատճառով միջադեպերը չեն կարող խուլիգանություն որակվել». Ռուբեն Մելիքյան
![]() 240 Երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ., 21:20 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 29-ին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանի միջև միջադեպի գրեթե բոլոր փաստերը հանրությանը քաջ հայտնի են։ Կողմերի ներկայացրած երկու «նարրատիվների» տարբերություններն աննշան են։ Փաստ է, որ առաջինը հարվածել է Ալենը, երկրորդը՝ Արթուրը։ Հետևաբար՝ չէր կարող Արթուրին մեղադրանք առաջադրվել, իսկ Ալենին՝ ոչ։ Չէր կարող՝ իրավական պետությունում։ Իսկ բռնատիրական պետությունում կարող է։ Այսօր Արթուրին մեղադրանք է առաջադրվել։ Սպասենք գլխավոր դատախազի միջնորդությանն Ազգային ժողով՝ Ալենի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը թույլատրելու հարցով։ Միջնորդություն, որը պետք է լիներ երեկ, մաքսիմում՝ այսօր։ Հ. Գ. Արթուրին առաջադրված մեղադրանքը՝ խուլիգանությունը, անհիմն է։ Արդեն 10 տարուց ավել է՝ անձնական դրդապատճառով միջադեպերը չեն կարող խուլիգանություն որակվել»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
