«Այս տրամաբանությամբ մեղադրանք պետք է առաջադրվի նաև Է. Մարուքյանին». Տիգրան Աթանեսյան
![]() 294 Երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ., 20:00 Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի և տեղում դոփող քրեական գործի մասին իմ գրառմանը հետևեց ՀՔԾ կայքակնային արձագանքը, սակայն ճիշտ հակառակ՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Քննչական մարմինն ինձ և Արթուրին նախազգուշացրել է նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, ու թեպետ դեպքի գրեթե բոլոր հանգամանքները հանրությանը վաղուց հայտնի են, այդուհանդերձ հիմա զերծ կմնամ մանրամասները հայտնելուց ու մեկնաբանելուց: Այս մեղադրանքն իրավաբանորեն սնանկ է, քանի որ Արթուր Դանիելյանն ինչ ասել է, չի ասել հենց այնպես, անպատճառ, այլ կրկնել է դեպքի նախորդ օրը ՀՀ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հնչեցրած բառերը: ՀՔԾ այս տրամաբանությամբ, խուլիգանության համար մեղադրանք պետք է առաջադրվի նաև Է. Մարուքյանին, ճիշտ է նույն հոդվածի 1-ին մասով, քանի որ նա բռնություն, ոնց որ թե, չի կիրառել: Էլ չեմ խոսում այն բացահայտ հանգամանքի մասին, որ առաջին հարվածը Արթուրինը չի եղել: Եթե մոտակա օրերին ՀՀ գլխավոր դատախազը չդիմեց Ազգային ժողովին Ա. Սիմոնյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, ապա պետք է եզրահանգել, որ Հայաստանի «ոչ թավշյա» քաղաքացիներին հանցավոր ոտնձգությունների դեպքում չի մնում այլ ելք, քան դիմել համափաչ և իրավաչափ ինքնապաշտպանության: Հ. Գ. Նախաքննության ավարտից հետո խոստանում եմ հանրային դարձնել նաև դեպքի բավականին ուշագրավ տեսանյութը»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
