Վարդան Ղուկասյանը կլքի՞ ԲՀԿ-ն․ «Հրապարակ»
![]() 346 Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ., 08:45 «Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն վերացնելու իշխանական ծրագրի շրջանակներում իրավապահները զբաղված են ԲՀԿ-ական պատգամավորների անցյալը փորփրելով, քրեական գործերի հիմքերի փնտրտուքով, այդ թվում և՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։ Հնարավո՞ր է Դուք էլ հեռանաք ԲՀԿ-ից՝ հարցրինք Ղուկասյանին։ «Ադրբեջանի մասին մտածեք, էրեխեքը զոհվում են սահմանին, էդ մասին մտածեք, ԲՀԿ-ն հայկական կուսակցություն է, ինչո՞ւ եք ուզում վերացնել, ազգը լուրջ խնդիրներ ունի, դուք ընկել եք ԲՀԿ-ի հետևից»։ Մենք չենք ընկել, պարոն Ղուկասյան, այլ՝ իշխանությունը։ «Ես էլ բոլորի համար եմ ասում»։ Ապա հավելեց․ «Թավշյա հեղափոխություն է, չէ՞, եկեք լավ ապրենք։ Էդ ադրբեջանցին որ լռել է, հենց էնպես չի, թուրքի հետ մի բան մտածում է, դուք դրա մասին մտածեք, թե չէ մենք նույն լեզվով խոսող մարդիկ ենք»։ Հիմա բացառո՞ւմ եք, որ դուրս կգաք ԲՀԿ-ից, եթե քրեական գործերով Ձեզ ճնշեն։ «Ինձ չե՞ք ճանաչում, չգիտե՞ք ես ով եմ․․․ ինձ ճանաչում են։ Քրեական գործերն էլ իմ մոտ չեն, ուրիշի մոտ փնտրեք»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
