Ոստիկանությունը որոնում է «Գեղամա» ռեստորանի սեփականատիրոջը
![]() 408 Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ., 12:25 Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 28-ին, Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող նշված ռեստորանային համալիրի սեփականատերը 3 այլ անձանց հետ ծեծի են ենթարկել անվտանգության աշխատակցին։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գեղամ Խանզադյանի և Երևանի բնակիչ՝ 50-ամյա Վոլոդյա Կարապետյանի միջև, որի ժամանակ էլ Գ. Խանզադյանը հարվածել է Վ. Կարապետյանի աչքին՝ պատճառելով վնասվածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Խանզադյանը «Գեղամա» ռեստորանային համալիրի սեփականատերն է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
