«Իրավիճակն ամեն պահ կարող է դառնալ անկառավարելի»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 620 Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ., 14:15 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Նախիջևանում և Արցախին սահմանակից շրջաններում մեկնարկեցին։ Արձանագրենք, որ օգտագործվող սպառազինությունների հզորությամբ թուրք-ադրբեջանական այս զորավարժություններն ուղղակի աննախադեպ են։ Ակնհայտ է մեկ բան՝ առաջին անգամ, խոսքը բնականաբար, չի վերաբերում նախորդ հարյուրամյակին, մենք Թուրքիայի հետ անմիջական հակամարտության իրական վտանգի առաջ ենք կանգնած և սա չգիտակցելը առնվազն քաղաքական ինֆանտիլիզմ կլինի։ Եվ երկրորդ ակնհայտ դիտարկումը. եթե Թուրքիան նախկինում իր ռազմական ներգրավվածությունն ուներ Հյուսիսային Կիպրոսում, ապա այժմ Թուրքիայի ռազմական նկրտումներն ակնհայտորեն շատ ավելի լայն աշխարհագրություն են սպասարկում և այդ երկիրն իր զինուժն է տեղակայել Սիրիայի հյուսիսում, Լիբիայի արևմուտքում, ռազմաբազա է ստեղծել Քաթարում, ակնհայտ հավակնություններ ունի Հունաստանի ծովային շելֆի և Բուլղարիայի հարավային շրջանների հանդեպ։ Սա, բնականաբար, Թուրքիայի պանթուրքիստական ռազմավարության ճանապարհային քարտեզի մասն է։ Ու էս ֆոնին Էրդողանի մամուլի խոսնակը նախօրեին հայտարարում է՝ Թուրքիան լի է վճռականությամբ մինչև վերջ հետամուտ լինելու Ադրբեջանի շահերին՝ անկախ սպառնալիքի աղբյուրից, լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, թե որևէ այլ երկիր։ Այստեղ, կարծում եմ հասկանալի է, որ «կլյուչեվոյե սլովո» Ռուսաստանն է։ Թուրք-ադրբեջանական նման մասշտաբի և այդ երկրների քաղաքական էլիտաների ծայրահեղ հռետորաբանությամբ զորավարժություններից հստակ է, որ մենք այլևս դեմ հանդիման ենք նոր մասշտաբի մարտահրավերների հետ, և իրավիճակը ամեն պահ կարող է դառնալ անկառավարելի։ Ես հասկանում եմ, որ «Սպիտակ Շորժա» փարթին այսօր ամենաակտուալ թեման է, բայց ուզում եմ հուսալ, որ մեր արտաքին և պաշտպանական գերատեսչությունները հաշվարկել են ու պատրաստ են թուրք-ադրբեջանական այս զորավարժությունների ռեալ ռիսկերին ու մարտահրավերներին։ Այլապես, չէ, եկեք այլապեսը չասեմ։ Ընդամենը ֆիքսենք, որ այսօր թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկեցին»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
