«Անհասկանալի է նախագահի մոտեցումը ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու հարցում». Նիկոլայ Բաղդասարյան
![]() 306 Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 15:45 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն այսօր խմբակցության փակ նիտից հետո հայտնեց, որ պատգամավորները քննարկում են Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների հարցը: Լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանը հայտնեց, որ խմբակցության միասնական կարծիք չկա թեկնածուների վերաբերյալ. «Տեսակետներ հնչեցրինք, փաստեր ներկայացրինք՝ դրական և բացասական, և յուրաքանչյուր պատգամավոր իր խղճի առաջ քվերակություն կկատարի՝ կողմ կամ դեմ»,- ասաց նա: Ադրադառնալով ՍԴ դատավորի թեկնածուների անձերի շուրջ շրջանառվող տեղեկություններին և քննադատություններին՝ պատգամավորն ասաց. «Սա հերթական ընտրություններն են: Պետք չէ ծայրահեղականացնել՝ եթե ընտրվի այս թեկնածուն, ապա այսպես կլինի, կամ այնպես կլինի, ես ստեղ ոչ մի ծայրահեղական բան չեմ տեսնում, ուղղակի պետք է մենք մեզ համար սահմանենք չափանիշներ և ըստ այդմ որոշում կայացնենք»: Անդրադարձ կատարելով ՀՀ նախագահի կողմից երեկ առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությանը և այն հանգամանքին, որ արդեն մի անգամ ԱԺ-ն մերժել էր վերջինի թեկնածությունը՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Ստեղ մոտեցման խնդիրն է, սկզբունքը հետևյալն է. երբ ԱԺ-ն որոշակի սկզբունքների հիման վրա է որոշում կայացնում: Եթե թեկնածուն համապատասխան ստանդարտներին չի համապատասխանում, ես իմ որոշումն ինչպե՞ս կարամ փոխեմ, եթե ես քվեարկել եմ մի ձև, նույն ձև էլ վաղն եմ քվեարկելու, որովհետև, ի վերջո, այդ մարդու կյանքում և չափանիշներում ինչ-որ բան չի փոխվել: Անհասկանալի ա նախագահի մոտեցումը, որ նույն թեկնածուին ինքն առաջադրում է՝ հասկանալով, որ ընտրողը նույնն է և այդ ընտրողն արդեն իր որոշումը կայացրել է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
