«Փնտրում են առարկաներ, իրեր, հիմնականում փաստաթղթեր. անգամ չգիտեն՝ ինչ են առգրավում». Ամրամ Մակինյան
![]() 397 Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 16:00 Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շարունակում են զննություն իրականացնելՀյուսիսային պողոտայում գտնվող M group շինարարական ընկերությունում: Քիչ առաջ փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հակառակ իրենց հորդորների և խնդրանքների՝ իրավապահները շարունակում են գործողություններ իրականացնել M group շինարարական ընկերությունում: «Խուզարկության հատկանիշներ պարունակող գործողություն է կատարվում: Փնտրում են առարկաներ, իրեր, հիմնականում փաստաթղթեր: Զննության ընթացքում դրանք պետք է զննել, այսինքն՝ ակնադիտական եղանակով հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, մինչդեռ առանց զննելու վերցնում են թղթապանակը և դնում են իրենց փաթեթի մեջ»,-ասաց փաստաբանը՝ որակելով այս ամենը որպես գողություն: «Սա առևտրային կազմակերպություն է, այստեղ կան առևտրային, բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, աշխատակիցների անձնական նոթատետրեր»,-նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ դրանց հասնելու համար քրեական դատավարական օրենսգիրքը կոնկրետ եղանակներ է նախատեսում: «Քանի որ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել, մարդիկ այս եղանակով օրենքը ոչ թե շրջանցել են, այլ ոտնատակ են տալիս: Այստեղ իրավունքի հետ ընդհանրապես կապ չունեցող գործողություններ են կատարվում: Սա աբսուրդ է: Քրեական գործ չկա, աշխատասենյակներից վերցվում է ամեն ինչ: Այսինքն՝ ընկերության գործունեությունն, այս պահից սկսված, փաստացի դադարեցված է»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իրավապահներն անգամ չգիտեն, թե ինչ են առգրավում: «Փաստաթուղթը վերցնում, դնում են փաթեթի մեջ: Նույնիսկ չի համարակալվում դրանք, չի պարզվում, թե փաստաթղթի մեջ ինչ կա...»,- ասաց Ամրամ Մակինյանը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
