«Ինչո՞ւ հենց այս օրերին փոխվեց պահնորդական խումբը». Սոֆյա Հովսեփյան
![]() 287 Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 01:10 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ տարի անց կրկին նույն հարցի շուրջ է պայքարը... Այն դեպքում, որ այսօր արտակարգ դրություն է և հավաքներ կամ ակցիաներ չպիտի թույլատրվեն, այնուամենայնիվ, այսօր Վայոց Ձորի մարզում իրավիճակը լարված է, որն անթույլատրելի է: Ամենահեշտ մոտեցմամբ կարելի է մեղադրել խաղաղ բնակչին, ով իր համար իր տանը նստած էր և պարզապես անդորրը խաթարվեց՝ հերթական անգամ սպառնալով բնությանն ու մարդկությանը: Ինչո՞ւ հենց այս օրերին փոխվեց պահնորդական խումբը, ինչո՞ւ համաճարակային իրավիճակն անտեսվեց «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից, ինչո՞ւ է կատարվում գործողություններ, որոնք անտեսում են նախնական պայմանավորվածությունները: Ինչո՞ւ, ինչո՞ւ և այդպես մի շարք ինչունե՞ր: Անթույլատրելի եմ համարում այս հրահրող գործողությունները և կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին, անկախ հետաքրքրություններից, դադարեցնե՛ն սադրիչ գործողությունները և հաշվի նստեն երկրում տիրող իրավիճակի հետ: Այս վերաբերմունքը դասական օրինախախտում է, որը պետք է ունենա իր գնահատականն իրավապահ մարմինների կողմից: Մշտապես ամենահեշտ մոտեցումն է եղել մեղադրել խաղաղ բնակչին, սակայն այսօր դա գրեթե անհնար է և անգամ փորձ չանեք գնալու այդ դաշտ: Մեր երկրում ամեն մեկը հողի պաշտպան է, ուստի մի զարմացեք, որ այսօր շատերը ոտքի են կանգնել և փորձում են պաշտպանել իրենց ժառանգությունը: Հարգելի՛ ոստիկաններ, կոչ եմ անում առավելագույնս պաշտպանել օրենքը և անհարկի չթիրախավորել պայքարողներին: Հարգելինե՛րս, ինձ հետ բոլոր ժամանակներում հանուն երկրի ու արդարության պայքարող ընկերներ ջան, ցավում եմ, որ ես այդտեղ չեմ, խնդրում և հորդորում եմ չտրվել հրահրումներին, քանի որ ձեր պահանջն արդար է: Հարգելի՛ լրագրողներ, ներողություն եմ խնդրում, որ այս օրերին չեմ կարողանում ձեզ հետ հաղորդակցվել և խնդրում եմ դիտարկել որպես անտեսում, այլ հարգելի պատճառ: Կհանդիպենք»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
