Պարզաբանում՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին
![]() 306 Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 17:15 Լոռու մարզպետարանը հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին շրջանառվող ակտիվ քննարկումներն ու բնակիչների մտահոգությունները, ներկայացնում ենք «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի կողմից տրամադրված պարզաբանումն այն մասին, որ աճուրդային գործընթացում հնարավոր է եղել գրեթե ամբողջությամբ օտարել տարածքում առկա ամոնիակն ու ծծմբական թթուն: Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը խնդրի հետ կապված քննարկում է ունեցել Կ. Ասատրյանի, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Դալլաքյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ րոպեներ առաջ ավարտել են վարչության, ընկերության ու ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ համատեղ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում իրականացված ուսումնասիրությունը»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
