«Կրկին պատրաստվում եմ հանդես գալ զինվորական կերպարով». Աննա Հակոբյան
![]() 643 Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 19:55 Տավուշի սահմանին հուլիսյան ռազմական գործողությունների ժամանակահատվածում, երբ ՀՀ վարչապետի տիկին, հասարակական գործիչ Աննա Հակոբյանը լուսանկարներ հրապարակեց զինվորական հագուստով, հասարակության մի հատված սկսեց քննադատել Աննա Հակոբյանի այդ կերպարը: Քաղաքացիներն առավել սևեռվել էին վարչապետի տիկնոջ այն հրապարակման վրա, որտեղ վերջինը խաղաղության կոչով էր հանդես եկել և հայտարարությանը կցել էր զինվորական հագուստով լուսանկար: Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադառնալով այդ հարցին՝ Աննա Հակոբյանն ասաց. «Այո, առաջիկայում կրկին պատրաստվում եմ հանդես գալ զինվորական կերպարով: Հասարակության կողմից ընկալվել-չընկալվելու հարցը չեմ հասկանում: Չնայած հասկանում եմ, որովհետև քննարկման առարկա շատ է դառնում, շահարկումներ էլ շատ են լինում, բայց առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ ես միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրել...: Որոշ ուժեր շատ են սիրում ամեն դետալ մեծ աղմուկի վերածել և յուրաքանչյուր քայլի հետևում քննարկումներ հրահրել՝ ի վնաս ինձ և իմ ամուսնու»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
