Դպրոցներն անցնում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության

ՀՀ ԿԳՄՍՆ-ն e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և դրանց լրացման կարգը սահմանող հրամանի նախագիծը: Առաջարկվում է գործածվող 14 փաստաթղթերի մեծ մասն այսուհետ վարել էլեկտրոնային եղանակով: Նոր կարգի նպատակն է դյուրացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր գործածության փաստաթղթերի լրացումը, գործածումը և փաստաթղթաշրջանառությունը, ինչը նաև կմեծացնի հանրակրթության ուսումնական հաստատությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում գործածվող փաստաթղթերի մի մասը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ արդեն մուտքագրված տեղեկությունների հիման վրա:
Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը ստորև.
Էլեկտրոնային դասամատյաններ
Աշխատողի անձնական էլեկտրոնային գործ
Սովորողի անձնական էլեկտրոնային գործ
Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան
Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան
Ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ
Էլեկտրոնային հաստիքացուցակ
Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում՝ հիմնադրի որոշմամբ
Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն
Ուսուցչի բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյան
Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
Դասալսումների արդյունքների արձանագրություն
Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
Սովորողների շարժի մատյան /ձևավորվում է էլեկտրոնային մատյանում տվյալներ մուտքագրելու արդյունքում/:
Նշենք, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը հաստատելու» N 23-Ն հրամանը:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
14603:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
46920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
47520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
102917.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97516.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
294316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
207915.07.2026, 21:35