Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը՝ կալանավորել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը:
2003-ից մինչև 2018 թվականը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանը, ով նաև Երևանի քաղաքապետն է եղել, 2 օր առաջ էր ձերբակալվել։ 64-ամյա նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն իր մեղքը չի ընդունում՝ մեղադրանքն անհիմն ու ապօրինի է համարում։
Նազարյանը, ըստ Հատուկ քննչական ծառայության, 2011-ին արտոնություն է տվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող, Լոռիում գտնվող «Ձորագետ» հիդրոէլեկտրակայանին, ինչի շնորհիվ ընկերությունը հավելյալ 7 միլիարդ դրամ եկամուտ է ստացել։
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվում են նաև Նազարյանի նախկին ենթակաները՝ հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանն ու Մուշեղ Կոշեցյանը։ Վերջինս այսօր կալանավորվեց։ Հանձնաժողովի նախկին նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն էլ նույն արարքը կատարելու համար կասկածյալ է։ 3 պաշտոնյաններն ավելի վաղ արդեն ձերբակալվել էին։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրաբա
808:24
«Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն
10500:48
Ձերբակալվել է Գյումրիում երկու անձի դանակահարած տղամարդը
11500:02
«Երևանը խցանվում է նաև այն պատճառով, որ Հայաստանը խցանված է Երևանում»․ Վահագն Սարոյան
114Երեկ, 23:24
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն 4 մարզում և Երևանում (տեսանյութ)
127Երեկ, 23:12
«Ստացվում է՝ 070 կոդով անձնագիր ունեցող մի անձը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ո՞չ»․ Անուշ Շահրամանյան
163Երեկ, 21:30
Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
200Երեկ, 19:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
110Երեկ, 19:06