Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Զոլաքարի համայնքապետարանում. դատախազություն
![]() 416 Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 15:45 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել «Հետք» էլեկտրոնային պարբերականում 2020թ. հունիսի 26-ին հրապարակված՝ «Մանկապարտեզի հողն օտարվել է համայնքապետի եղբորը, նա էլ վարձակալության է տվել «Վիվասել ՄՏՍ»-ին» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարը 2014թ. նույն գյուղի մանկապարտեզի նախկին շենքի սպասարկման տարածքից մաս է առանձնացրել և օտարել է իր եղբորը, ով նույն թվականից նշված հողատարածքը վարձակալությամբ տրամադրել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին: Բացի այդ, հոդվածում նշվել էր, որ 2016թ. սկսած՝ Զոլաքարի համայնքապետարանում տարբեր պաշտոններում աշխատող նույն գյուղի մի քանի բնակիչներ՝ համայնքի ղեկավարի ազգականներ, պարբերաբար գտնվել են ՌԴ-ում, սակայն այդ ընթացքում ստացել են աշխատավարձ: Հրապարակումն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները պարզելուն ուղղված միջոցառումներ նախաձեռնելու նպատակով, որի շրջանակներում մարզի դատախազության հանձնարարությամբ հրապարակման առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
